38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Անհրաժեշտ է արտաքին քաղաքական հայացքների և մոտեցումների փոփոխություն

Անհրաժեշտ է արտաքին քաղաքական հայացքների և մոտեցումների փոփոխություն
23.01.2024 | 07:40

Ինչու՞ պետք է Հայաստանում առհասարակ ունենանք պատմության դպրոցական գրագետ դասագիրք ունենալու բանավեճ։ Ինչու՞ է այդպես։

Այդպես է, որովհետև Հայաստանում Արևմուտքն է որոշում, թե պատմության ինչ դպրոցական դասագիրք Հայաստանը պետք է ունենա։ Չէ՞ որ Հայաստանը ինտեգրված է արևմտյան ժողովրդավարության մոդելի մեջ, որի հեղինակների նպատակը ժողովուրդների ինքնությունը քանդելն է՝ իրենց աշխարհաքաղաքական շահերին համապատասխան։ Իսկ Արևմուտքի շահերից չի բխում ուժեղ ինքնություն ունեցող և Ռուսաստանի դաշնակից հանդիսացող Հայաստան։

Նույնիսկ սեփական երկրում անընդհատ ինքնության պաշտպանության համար կռվի մեջ ենք գտնվում և պետք է խոստովանենք, որ փաստորեն այդ կռվի մեջ պարտվում ենք։ Հաղթանակների և ձեռքբերումների մասին նույնիսկ խոսք չկա։ Մենք, դեռևս ընկած և արյունահոսող վիճակում, Արևմուտքի և իրենց տարածաշրջանային դաշնակիցների հարվածներն ենք բաց թողնում։

Այս կործանիչ գործընթացն ընդհատելու, այնուհետև վերականգնվելու, ոտքի կանգնելու և զարգացման ճանապարհի վրա դուրս գալու համար անհրաժեշտ է արտաքին քաղաքական հայացքների և մոտեցումների փոփոխություն, բազմավեկտոր և երկու լարի վրա խաղալու պրակտիկայի դադարեցում և Արևմուտքին հակառակ բևեռի՝ միայն Ռուսաստանի ուղղությամբ շրջադարձ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1969

Մեկնաբանություններ